National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2023
Կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում
1 / 4

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» օրենքում: Կարգավորումներն ԱԺ փետրվարի 9-ի նիստում քննարկվել են առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքով առաջարկվում են կարգավորումներ դատախազական խմբի ստեղծման, խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունների վերաբերյալ: Փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ ե՛ւ Քրեական դատավարության օրենսգիրքը, ե՛ւ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում են դատախազական խմբի ստեղծման հնարավորություն, սակայն գործնականում չեն կարգավորում խմբի գործունեությունը:

«Դատախազության մասին» օրենքում առաջարկվում է վերանայել դատախազության պաշտոնների դասակարգումը, դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակների եւ դատախազներին պաշտոնի նշանակելու կարգին վերաբերող հոդվածները:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դատախազության կողմից բացառիկ դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցմանը, մասնավորապես, առաջարկվում է «պետական շահեր» եզրույթում պետական բառից հետո լրացնել «համայնքային» բառը:

Առաջարկվում է հստակեցնել դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները: Գործնականում լինում են իրավիճակներ, երբ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում անձ, որի 22 տարին լրանալու է երկու ամսից: Տվյալ իրավիճակում օրենքը չի պարունակում հստակ կարգավորումներ՝ տվյալ անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթին, թե՝ ոչ: Օրենքով 22 տարին լրացած լինելը վերաբերում է դատախազ նշանակելու ընդհանուր պահանջներին, այլ ոչ թե մրցույթին մասնակցելու հնարավորությանը:

Առաջարկվում է նաեւ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմում կատարել որոշակի փոփոխություններ՝ հանձնաժողովում նախկին երեքի փոխարեն ընդգրկելով չորս իրավաբան-գիտնականների եւ հանձնաժողովի կազմից հանելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ որակավորման հանձնաժողովն առանցքային դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում, իսկ Արդարադատության ակադեմիան իրականացնում է դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը եւ դատախազների վերապատրաստումը: Փոխնախարարի համոզմամբ նման պայմաններում կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ: Նախատեսվում է սահմանել նաեւ հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ դադարման կարգը:

Առաջարկվում է դատախազ նշանակելու սահմանափակումների, պաշտոնից ազատման հիմքերի ցանկից հանել քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով իրականացված չլինելու դրույթը՝ թողնելով միայն ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելու հիմքը:

Առաջարկվում է լրացումներ կատարել անմիջական վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազի վարույթից գործը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու հիմքում՝ դրանց շարքում ներառելով երկու նոր հիմք՝ ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ նրա՝ ՀՀ դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն. այս մասին հայտնել է նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նախագիծը հանձնաժողովում մանրամասն քննարկվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կիրականացվեն համապատասխան լրամշակումներ: Վլադիմիր Վարդանյանի խոսքով փոփոխությունները վերաբերում են առկա կարգավորումների հստակեցմանն ու ներքին հակասությունների վերացմանը:

Պատգամավորները հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում անդրադարձել են Արդարադատության ակադեմիայի ռեկտորին որակավորման հանձնաժողովի կազմից հանելուն, հանրային եւ պետական շահ եզրույթների հարաբերակցությանը, դատախազների առաջխաղացման ցուցակներին, պաշտոնից ազատման հիմքերին, դատական ակտերի վիճարկմանը եւ այլ հարցերի:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ համայնքային շահը հանրային շահի մաս է, պետական շահից դուրս է: Նա մտահոգություն է հայտնել նաեւ դատախազի կողմից դատական ակտերի վիճարկման հնարավորության մասով: Խմբակցության քարտուղարի գնահատմամբ բազմաթիվ են դեպքերը, երբ դատախազությունն անհարկի միջամտում է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնելիս Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՏԻՄ մարմիններում չարաշահումները շատ են, եւ քաղաքացիների դժգոհությունները հաճախ հենց այս մարմիններից է: «Տեղական մարմիններն անկախ են կենտրոնական մարմիններից, բայց պետությունից էլ են անկա՞խ: Ինչո՞ւ ենք առարկում, որ համայնքի բնակչությունը լրացուցիչ լծակ ունենա՝ պահանջելու դատախազությունից որոշակի միջոցների ձեռնարկելու»,- նման հարց է հնչեցրել պատգամավորը՝ անդրադառնալով որոշ մտահոգությունների:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն անդրադարձել է հնչած հարցերին եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am